Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 39. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. առաջին պարբերության «մեկի կամ որդեգրողի» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի» բառերով, «մեկին կամ որդեգրողին» բառերը՝ «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին» բառերով, իսկ նույն պարբերությունը «օրինակը» բառից հետո լրացնել «աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով,

բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջև փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում և նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետևյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի ստորագրված և էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:

1.2. Մինչև տասնչորս տարեկան անձի հետ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչև տասնչորս տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում և դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի՝ երկու կողմի ստորագրած օրինակը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։