Հոդված 109. Օրենսգրքի 249-րդ հոդվածում՝
Հոդված 109. Օրենսգրքի 249-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մինչև տասնութ տարեկան անձինք աշխատանքի ընդունվելիս պարտավոր են անցնել պարտադիր նախնական բժշկական զննություն: Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են ենթարկվել պարբերական բժշկական զննության՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ:».
2) 2-րդ մասի «, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն» բառերը փոխարինել «անցնել նախնական, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերական բժշկական զննություն» բառերով.
3) 4-րդ մասը «պարբերաբար» բառից հետո լրացնել «, յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերով.
4) 6-րդ մասի «Պարտադիր բժշկական զննումը» բառերը փոխարինել «Պարբերական բժշկական զննությունը» բառերով, իսկ նույն մասը «հաշվին:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բժշկական զննության արդյունքները գրանցվում են աշխատողի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկում:».
5) 7-րդ մասը «ցանկը,» բառից հետո լրացնել «սանիտարական գրքույկի ձևը,» բառերով: