Հոդված 123. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 123. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 20-րդ, 25-րդ հոդվածների, 81-րդ հոդվածի 7-րդ կետի, 83-րդ հոդվածի 5-րդ կետի, 95-րդ, 97-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Աշխատանքային հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում ծագած համարվելու մասին սույն օրենքի 6-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված աշխատանքային պայմանագրերի և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հիման վրա ծագած աշխատանքային հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքի 122-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ծագած աշխատանքային վեճերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ծագած աշխատանքային վեճերի դեպքում կիրառվում են Օրենսգրքի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ գործող խմբագրությամբ սահմանված նորմերը:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-160-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: