Հոդված 20. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
Հոդված 20. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
1) վերնագրի «գրանցումը» բառը փոխարինել «հաշվառումը» բառով.
2) 1-ին մասի՝
ա. առաջին նախադասության «գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝» բառերը փոխարինել «հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը» բառերով,
բ. երկրորդ և երրորդ նախադասությունների «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
3) 2-րդ մասի «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի՝ սույն հոդվածով նախատեսված հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: