Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իրավաբանական անձ չհանդիսացող այլ գործատուների աշխատանքային իրավունակության և գործունակության նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձ հանդիսացող գործատուի աշխատանքային իրավունակության և գործունակության մասին նորմերը, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ այդպիսի լիազորություններ ունեցող այլ անձանց, ինչպես նաև իրենց մարմինների միջոցով, որոնք ձևավորվում և գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, իրավաբանական անձի կանոնադրության կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերի հիման վրա:»: