Հոդված 73. Օրենսգրքի 144-րդ հոդվածում՝
Հոդված 73. Օրենսգրքի 144-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերի բացակայության պարագայում աշխատողը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքի միայն իր գրավոր համաձայնության պարագայում:».
2) 3-րդ մասի 2-րդ կետը «արտադրությունից» բառից հետո լրացնել «կամ աշխատանքից» բառերով.
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը «իրենց» բառից հետո լրացնել «գրավոր» բառով, իսկ երկրորդ նախադասությունը «աշխատանքի» բառից հետո՝ «միայն իրենց գրավոր համաձայնությամբ» բառերով.
4) 5-րդ մասի «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով, նույն մասից հանել երկրորդ նախադասությունը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի իմաստով՝ գործատուի ղեկավար պաշտոնատար անձինք կարող են համարվել միայն այն աշխատողները, որոնք պաշտոն են զբաղեցնում գործատուի կառավարման մարմիններում, կամ որոնք, որպես իրենց պաշտոնական կարգավիճակից բխող աշխատանք, իրականացնում են գործատուի կառավարման կամ ընթացիկ գործունեության ընդհանուր ղեկավարման գործառույթներ կամ հանդիսանում են այդ գործատուի կառուցվածքային կամ տարածքային կամ առանձնացված որևէ ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, մասնաճյուղի, ներկայացուցչության կամ այլ միավորի) ղեկավարը, բացառությամբ սպասարկման և տեխնիկական աջակցության գործառույթներ իրականացնող այն ստորաբաժանումների ղեկավարների, որոնք ուղղակիորեն ներգրավված չեն գործատուի գործառույթների իրականացմանը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գործատուի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է օրենքներով կամ գործատուի ներքին իրավական ակտերով:»: