Հոդված 85. Օրենսգրքի 174-րդ հոդվածում՝
Հոդված 85. Օրենսգրքի 174-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Միջին մասնագիտական և բարձրագույն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով.
2) 2-րդ մասում`
ա. «միջին-մասնագիտական կամ բարձրագույն» բառերը փոխարինել «մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով,
բ. 4-րդ կետը «դիպլոմային» բառից հետո լրացնել «կամ ավարտական» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պրակտիկաների համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան երկու տարի:»: