Հոդված 92. Օրենսգրքի 195-րդ հոդվածում՝
Հոդված 92. Օրենսգրքի 195-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ նախադասությունից հանել «և այլն» բառերը.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «տվյալ գործատուի կողմից» բառերից հետո լրացնել «տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում» բառերով, իսկ նույն պարբերությունից հանել «և այլն» բառերը.
3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «պարապուրդում» բառից հետո լրացնել «կամ հարկադիր պարապուրդում» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաև աշխատանքի ընդունման ամիսը:».
4) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.
«Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին ժամային աշխատավարձը որոշվում է աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով տվյալ աշխատողի համար հաշվարկը կատարելու ամսվա համար սահմանված աշխատանքային ժամերի թվի վրա բաժանելու միջոցով:»: