Հոդված 93. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
Հոդված 93. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
1) վերնագրի «աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների» բառերը փոխարինել «գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»: