Հոդված 99. Օրենսգրքի 213-րդ հոդվածում՝
Հոդված 99. Օրենսգրքի 213-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) չաշխատած օրերի համար վճարված գումարը` եթե սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 111-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, 110-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 1-ին և 2.1-ին մասերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ:».
2) 2-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված դեպքերում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու, աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պահումներ կամ գանձումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարելու օրն ընդունել է այդ մասին համապատասխան իրավական ակտ կամ աշխատողին աշխատանքից ազատելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու) վերաբերյալ անհատական իրավական ակտում նշել է պահումներ կամ գանձումներ կատարելու մասին:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Այն դեպքում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից և սույն հոդվածով սահմանված կարգով պահումներ կամ գանձումներ կատարելուց հետո գործատուին ունեցած աշխատողի պարտքերը չեն մարվում ամբողջությամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ պահումներ կամ գանձումներ հնարավոր չէ կատարել, սակայն աշխատողն ունի գործատուի հանդեպ չմարված պարտքեր, ապա գործատուն իրավունք ունի չմարված պարտքերը մարելու պահանջով դիմելու դատարան:»: