Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ

Հոդված 10. Առաջնության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Առաջնության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք, ով ՈՒՊՈՎ անդամներից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանության հայտ, 12 ամիս ժամկետով օգտվում է առաջնության իրավունքից՝ մեկ այլ ՈՒՊՈՎ անդամի լիազոր մարմին նույն սորտի նկատմամբ բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման նպատակով։ Նշված ժամկետը հաշվարկվում է առաջին հայտը ներկայացնելու օրվանից:

Հայտը ներկայացնելու օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում:

2. Առաջնության իրավունքից օգտվելու համար բուծողը լիազոր մարմին ներկայացրած հայտում պետք է ներառի տեղեկատվություն առաջին հայտի առաջնության մասին: Հայտատուն պարտավոր է հայտի լրացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում ներկայացնել առաջին հայտի փաստաթղթերի կրկնօրինակները` վավերացված առաջին հայտը ներկայացրած լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև օրինակներ կամ այլ ապացույցներ երկու հայտերի առարկա հանդիսացող սորտի նույնը լինելու մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում նոր հայտ ներկայացնելը կամ սորտի հրապարակումն ու տարածումը չեն կարող այն մերժելու հիմք հանդիսանալ, ինչպես նաև չեն կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի իրավունքների առաջացման համար:

4. Առաջնության ժամկետի ավարտից կամ առաջին հայտը մերժվելուց կամ հետ կանչվելուց հետո բուծողին տրվում է երկու տարի ժամկետ՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն փորձարկումների իրականացման համար պահանջվող տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ նյութերը լիազոր մարմնին տրամադրելու համար:

(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։