Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-08-ից մինչև 2023-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 20. Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը

գործել է մինչև 2023-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 20. Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը

1. Բուծողի իրավունքը դատական կարգով անվավեր է ճանաչվում, եթե`

1) բուծողի իրավունքը տրվել է սույն օրենքի 5-րդ կամ 6-րդ հոդվածի դրույթների խախտմամբ.

2) բուծողի իրավունքը տրվել է բուծողի ներկայացրած տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա` առանց սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջների պահպանման.

3) բուծողի իրավունքը տրվել է այդ իրավունքը չունեցող անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքը բուծողը փոխանցել է այլ անձի:

2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերից, բուծողի իրավունքը չի կարող անվավեր ճանաչվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։