Գլուխ 2 · ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հոդված 5. Նոր սորտը
Հոդված 5. Նոր սորտը
1. Սորտը համարվում է նոր, եթե բուծողի իրավունքների համար հայտի տրման օրը բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ բուսանյութը օգտագործման նպատակով չի վաճառվել կամ այլ ճանապարհով չի տրամադրվել այլ անձանց`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում` հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ.
2) այլ պետության տարածքում` հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան չորս տարի առաջ, պտղատու ծառատեսակների և խաղողի համար` ոչ պակաս, քան վեց տարի առաջ: