Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՈՐՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Որսի իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Որսի իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն`

1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված` որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր.

2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել քաղաքացիական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք:

(16-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-42-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։