Հոդված 19. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները`
ա) ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի առաջարկությամբ, իրականացնում են իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստելու գործունեությունը.
բ) իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության են տրամադրում այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին` առանց գույքի գնման իրավունքի.
գ) իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով (տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իր առաջնահերթության իրավունքից հրաժարվելու դեպքում) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ տրամադրում են`
տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չհանդիսացող քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին վարձակալության` առանց գնման իրավունքի մրցույթով կամ աճուրդով.
ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար.
քաղաքացիներին, նրանց խմբերին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին լիազորագրային կառավարման` մրցույթով կամ աճուրդով.
դ) անավարտ շինարարության այն օբյեկտները, որոնց գլխավոր պատվիրատուներն իրենք են, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ մրցույթով կամ աճուրդով տրամադրում են ոչ պետական իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին` ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ կառուցելու համար.
ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրենց վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ հոդվածը փոփ. 06.06.95 ՀՕ-140, փոփ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)