Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 32. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 32. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների ձևով

1. Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը դրանց հիման վրա բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների հիմնադիր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, որը ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգից սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, մշակում է դրա կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում է բաց բաժնետիրական ընկերությունը` առանց սահմանված կանխավճարը մուծելու:

Բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը իր հիմնադրի իրավունքները և բաժնետոմսերի փաթեթը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը, կամ եթե դրա մասին նշված է բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությանը, գերատեսչությանը կամ պետական կառավարման տեղական մարմնին վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին և ազատ բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ:

4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին բաժնետոմսերին բաժանորդագրում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերության գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում:

Ազատ բաժանորդագրության համար նախատեսված բաժնետոմսերը վաճառվում են մինչև վեց ամսվա, սակայն ոչ պակաս, քան մեկ ամսվա ընթացքում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին որոշման:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամների ձեռք չբերած բաժնետոմսերը ենթակա են ազատ բաժանորդագրման:

Չվաճառված բաժնետոմսերը մնում են պետական սեփականություն և գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության տնօրինության տակ:

Բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը (եթե այդպիսին նախատեսված է) նվազեցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշում, եթե նվազեցման կարգը սահմանված չէ բաց բաժնետիրական ընկերության ստեղծման մասին որոշմամբ:

5. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական ձեռնարկության սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերության ձևով համարվում է չկայացած, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով չսեփականաշնորհվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին:

(32-րդ հոդվածը խմբ., փոփ. 06.06.95 ՀՕ-140, լրաց., փոփ., խմբ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։