Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 41. Պետական ձեռնարկությունները ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրելու կարգը

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 41. Պետական ձեռնարկությունները ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրելու կարգը

1. Ելնելով ծրագրից, պետական ձեռնարկությունները, այդ ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքացիների խմբերին, ոչ պետական իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց են տրամադրվում այդ ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Այդ որոշման հետևանքով առաջացած ձեռնարկությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության (իշխանության տեղական մարմինների) և նշված անձանց համատեղ սեփականություն: Պետությունը (իշխանության տեղական մարմինը) պահպանում է իր սեփականության իրավունքը: Այլ անձանց ներդրումները ավելացվում են պետական գույքի վրա:

2. Ստեղծվող ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն, որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ստեղծվող ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը և պետական սեփականություն մնացող մասի և ոչ պետական մասի հարաբերակցությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ելնելով`

ա) պետական գույքի արժեքից, որը հաշվարկվում է սույն օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով.

բ) ձեռնարկության հետագա զարգացման հեռանկարներից և դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից:

3. Պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկությունների կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին:

4. Նշված հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից կարող են մերժվել հետևյալ դեպքերում`

ա) եթե ծրագրով նախատեսված է ձեռնարկության սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ.

բ) եթե ձեռնարկության ապապետականացումն արգելված է ծրագրով.

գ) եթե ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը որոշում է ընդունել օգտվելու սույն օրենքի 12 հոդվածով սահմանված ապապետականացման նախապատվության իր իրավունքից:

Հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կողմից դրանք ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտ ներկայացնող անձանց:

Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ պետական ձեռնարկությունը ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար տրամադրելու մասին:

6. Եթե ծրագիրը չի արգելում տվյալ ձեռնարկության ապապետականացման նշված ձևը, ապա պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հիման վրա ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով ապապետականացումն իրականացվում է սահմանափակ պատասխանատվությամբ, փակ կամ բաց բաժնետիրական ընկերության ձևով, սույն օրենքի 26, 28, 29 Կամ 32 հոդվածներով սահմանված կարգով, այն տարբերությամբ, որ նորաստեղծ ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական մասը վաճառքի ենթակա չէ:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն օգտվում է այդ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամի ոչ պետական մասը ձեռք բերելու այն նույն իրավունքներից, որոնցից նա կօգտվեր այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ:

7. «Փոքր» օբյեկտները չեն կարող ապապետականացվել սույն հոդվածով սահմանված կարգով:

(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։