Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 29. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը մրցույթով

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 29. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը մրցույթով

1. Մրցույթով վաճառվում են.

ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում մրցույթով.

բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից.

գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը.

դ) անավարտ շինարարության օբյեկտները:

2. Մրցույթի ձևով սեփականաշնորհմանը իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: Աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու մրցույթին ընդհանուր հիմունքներով:

3. Նշված օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մրցույթով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշում ընդունած մարմնի կողմից սահմանված որոշակի պայմանները: Մրցույթով վաճառքի մասին որոշումն ընդունած մարմինը կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի մասին, նախապատրաստում մրցույթը, իրականացնում այն, որոշում մրցույթի հաղթողին:

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկները առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:

Այն առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

Մրցույթը առանց հաղթողին հայտարարելու դադարեցվում է այն դեպքում, եթե սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովը ոչ մի առաջարկ չի ստացել կամ` եթե ստացված առաջարկները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին: Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանա:

4. Մրցույթով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, մրցութային հանձնաժողով կազմելու, մրցութային առաջարկներ քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:

Առանձին օբյեկտների մրցույթի անցկացման ժամկետները, մասնակիցների և նրանց կողմից ներկայացված առաջարկների նկատմամբ պահանջները սահմանում է մրցութային հանձնաժողովը:

Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց` մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերում:

Մրցույթի և դրա պայմանների մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

5. Մրցույթի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը:

Եթե սույն հոդվածով սահմանված դեպքերում մրցույթը համարվում է չկայացած կամ մրցույթի արդյունքում ձեռնարկությունը չի սեփականաշնորհվում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ չսեփականաշնորհվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին:

6. Մրցույթով «փոքր» օբյեկտների վաճառքի մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել այդ տարածքում: Նշված գործունեության ձևերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետք է համաձայնեցված լինեն պետական կառավարման տեղական մարմնի հետ:

Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է, և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Օտարերկրյա անձինք մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով: Օտարերկրյա փոխարկելի արժույթը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներից մեկում պետք է փոխանակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` ընդհանուր առևտրային կուրս:

(29-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 06.06.95 ՀՕ-140, լրաց., խմբ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։