Հոդված 14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում
(վերնագիրը փոփ. 27.12.95 ՀՕ-30)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
ա) ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը, ծրագրի լրացումները և փոփոխությունները.
բ) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը և ծրագրի իրագործումը, անհրաժեշտության դեպքում ստեղծելով համապատասխան կառուցվածքներ.
գ) տարին երկու անգամ ինչպես նաև պատգամավորների առնվազն մեկ երրորդի պահանջով քննարկում է ծրագրի կատարման ընթացքը:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.95 ՀՕ-30)