Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) սույն օրենքի 14 հոդվածի «գ» կետով սահմանված կարգով հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` պետական ձեռնարկությունների անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ.

բ) ընդունում է որոշումներ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով.

գ) Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա թողարկում է սեփականաշնորհման սերտիֆիկատները, ապահովում, որպես սեփականաշնորհման համար վճարման միջոց, դրանց բաշխումը և ընդունումը, փոխանակումը և մարումը.

դ) սույն օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերին համապատասխան հաստատում է սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը, դրանց սեփականաշնորհումը ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտեր:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։