Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 18. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումն իրականացնող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումն իրականացնող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը

(վերնագիրը խմբ. 27.12.95 ՀՕ-30)

1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումը սույն օրենքով սահմանված սեփականաշնորհման սուբյեկտներին իրականացնող լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը`

ա) գնահատում է սեփականաշնորհվող, ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրվող և գնման իրավունքով վարձակալությամբ տրվող պետական ձեռնարկությունների գույքի, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) իրականացնում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով.

գ) ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից, սահմանում է սեփականաշնորհվող օբյեկտի համար վճարումների չափերը, ժամկետները և կարգը, հետևում է վճարումների կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.

դ) ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված սեփականաշնորհման մասին համապատասխան որոշումից, սահմանափակումներ է դնում սեփականաշնորհվող օբյեկտների գործունեության վրա (այդ թվում գործունեության պրոֆիլի պահպանմանը և աշխատակիցների քանակին վերաբերող), հետևում է դրանց կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.

ե) տվյալ օբյեկտը ձեռք բերող անձի հետ կնքում է սեփականաշնորհման պայմանագիր, հետևում է դրա կատարմանը և պայմանագիրը խախտելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը իր գործունեությունն իրականացնելու համար կարող է ստեղծել տարածքային բաժանմունքներ:

(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։