Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Ձեռնարկությունների սեփականաշնորհմանը մասնակցելու աշխատավորական կոլեկտիվների իրավունքը

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ձեռնարկությունների սեփականաշնորհմանը մասնակցելու աշխատավորական կոլեկտիվների իրավունքը

Սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն դրա գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ:

Սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները սեփականաշնորհմանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով: Միաժամանակ աշխատավորական կոլեկտիվին տրվում են հետևյալ արտոնությունները:

ա) սեփականաշնորհվող գույք ձեռք բերելու նախապատվություն այլ գնորդների նկատմամբ: Սույն արտոնությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվների վրա.

բ) սեփականաշնորհվող գույքը այլ անձանց կողմից ձեռք բերելու կամ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ աշխատավորական կոլեկտիվին վերապահվում է գույքի արժեքի որոշակի մասը, բայց ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքի 20 տոկոսից ոչ ավելի չափով: Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» օբյեկտների վրա.

գ) տարաժամկետ վճարում ձեռք բերվող գույքի և ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվող գույքի բաժնեմասի համար` ծրագրով հաստատված սանդղակով.

դ) պետական ձեռնարկության տնտեսական խրախուսման ֆոնդերի մնացորդների հաշվին բաժնեմասերի կամ բաժնետոմսերի արժեքի վճարման իրավունք` վճարման պահին ձեռնարկությունում աշխատող սեփականաշնորհմանը մասնակցող աշխատավորական կոլեկտիվի անդամների քանակի համամասնությամբ.

ե) առաջին վճարի չափի կրճատում երկու անգամ կամ տարաժամկետ վճարման ժամկետի երկարացում 50 տոկոսով` աղետի գոտում և հեռավոր սահմանամերձ շրջաններում գտնվող սեփականաշնորհվող ձեռնարկությունների համար: Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ տրվում է այդ արտոնություններից միայն մեկը.

զ) իրենց հասանելիք բաժնեմասի վճարման զեղչեր` պատերազմների մասնակիցների և երրորդ կարգի հաշմանդամների համար` արժեքի 40 տոկոսի չափով, երկրորդ կարգի հաշմանդամների համար` 50 տոկոսի չափով, առաջին կարգի հաշմանդամների համար` 60 տոկոսի չափով:

(9-րդ հոդվածը փոփ. 16.11.93 ՀՕ-87, 06.06.95 ՀՕ-140)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։