Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը.
նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում՝ դրված նավիգացիոն կապարակնիքն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում հսկողության վերցնելը և հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման սկիզբը.
նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրված նավիգացիոն կապարակնիքն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում հսկողությունից հանելը և հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման ավարտը.
նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի միակցում՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի ամբողջականության հսկողության համակարգի միացում, որը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի օգտագործմամբ.
հսկող մարմին՝ անդամ պետության պետական մարմին (կազմակերպություն), որի գործառույթների մեջ է մտնում պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկում՝ նավիգացիոն կապարակնիքից ստացվող տեղեկատվության ընդունման և մշակման գործընթաց (ներառյալ արտակարգ իրավիճակների և (կամ) չարտոնված գործողությունների մասին տեղեկատվությունը).
նավիգացիոն կապարակնիք՝ տեխնիկական սարքավորում, որը կազմված է կապարակնքման տարրից և էլեկտրոնային բլոկից, աշխատում է նավիգացիոն արբանյակային համակարգերի տեխնոլոգիաների հիմքով և ապահովում է հետագծման օբյեկտին առնչվող տեղեկատվության փոխանցումը.
նավիգացիոն կապարակնիք դնելը՝ գործընթաց, որը ներառում է դռների փակման հարմարանքների ու այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) փակման համակարգերի վրա նավիգացիոն կապարակնիքը ֆիզիկապես դնելը, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները, կամ տրանսպորտային միջոցի այլ տեղի վրա (հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տեսակի առանձնահատկությունները և փոխադրման տեխնոլոգիան) կամ հենց հետագծման օբյեկտի վրա նավիգացիոն կապարակնիքը ֆիզիկապես դնելը և կապարակնքման տարրի միակցումը.
ազգային օպերատոր՝ անդամ պետության իրավաբանական անձ, որն այդ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվել է որպես նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ օբյեկտների փոխադրումների հետագծումն ապահովող ազգային օպերատոր.
հետագծման օբյեկտ՝ ապրանքներ (արտադրանք), տրանսպորտային միջոցներ.
փոխադրման հետագծում՝ գործընթաց, որը ներառում է նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը, հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը, նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը և այն տվյալների փոխանցումը, որոնք ստացվել են հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման ընթացքում.
նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատում՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի ամբողջականության հսկողության համակարգի անջատում, որը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի կիրառմամբ.
նավիգացիոն կապարակնիքի հանում՝ գործընթաց, որը ներառում է նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատումը և դրա՝ դռների փակման հարմարանքների ու այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) փակման համակարգերի վրայից կամ տրանսպորտային միջոցի այլ տեղից (հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տեսակի և փոխադրման տեխնոլոգիայի առանձնահատկությունները) ֆիզիկական հանումը, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները կամ հենց հետագծման օբյեկտից ֆիզիկական հանումը:
Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով: