Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը կարգավորում է պետական գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման` սեփականաշնորհման (այսուհետ` մասնավորեցում) հարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գույքն այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն հարաբերությունների վրա, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական գործառույթները կատարելու հետ, ինչպես նաև պետական բնակարանային ֆոնդի օտարման հետ կապված հարաբերությունների վրա:
Համայնքի գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման հարաբերությունները, բացառությամբ սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքի, սույն օրենքով չեն կարգավորվում:
Հողի մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:
(1-ին հոդվածը փոփ. 13.10.98 ՀՕ-252, փոփ., լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն)