Հոդված 24.1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հոդված 24.1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
1. Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում` գույքը սույն օրենքով սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով սահմանված ձևերով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել կոմիտե` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար:
4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ձևով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել կոմիտե` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար, եթե այդ որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով:
5. Մասնավորեցման սուբյեկտի դիմումն ստանալուց հետո կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնում է` մասնավորեցման սուբյեկտին:
(24.1-րդ հոդվածը լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.05.06 ՀՕ-75-Ն, 23.03.18 ՀՕ-303-Ն)