Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 11.1. Ծառայության լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.1. Ծառայության լիազորությունները

1. Ծառայությունը՝

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.

2) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում և դադարեցում.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր.

4) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.

5) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.

6) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրեր.

7) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

8) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

9) հաշվառում և հաշվառումից հանում է համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը.

10) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը և շահագործում է տեղեկատվական շտեմարանը.

11) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվություն.

12) գործատուներին տրամադրում է տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն զբաղվածության բնագավառի ծառայությունների, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ.

13) կազմակերպում է աշխատանքային միգրացիային վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման և օտարերկրյա պետությունում աշխատելու գործընթացը.

14) ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի և միջոցառումների իրականացմանը.

15) լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում զբաղվածության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, մասնակցում է զբաղվածության ծրագրերի մշակման աշխատանքներին.

16) մասնակցում է նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքներին՝ որպես խորհրդի անդամ․

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(11.1-ին հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-417-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։