Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 24. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով լիազորված մարմինը ստեղծում է և Ծառայությունը վարում է տեղեկատվական շտեմարան:

2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների և այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի ցանկը տեղադրվում է լիազորված մարմնի և Ծառայության կայքէջերում:

3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում:

4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`

1) աշխատանք փնտրող անձանց և գործատուների` Ծառայություն անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով գրանցման և համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում Ծառայության հետ հետադարձ կապի հնարավորությունը.

3) Ծառայություն անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների:

5. Աշխատանք փնտրող անձանց և գործատուների անձնական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-64-Ն, 11.07.23 ՀՕ-247-Ն, 24.10.24 ՀՕ-417-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։