Հոդված 39. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
Հոդված 39. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
1. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում: