Հոդված 40. Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
Հոդված 40. Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
(40-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)