Հոդված 262. ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒՑ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Հոդված 262. ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒՑ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:
1.1. Եթե հետաքննության կամ նախաքննության ընթացքում սույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով տեղեկություններ են հավաքվել դատավարության մասնակից չհանդիսացող անձի վերաբերյալ, ապա քննիչը նրան հայտնում է այդպիսի տեղեկություններ պարունակող գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքի մասին, բացառությամբ երբ դրանց կապակցությամբ նոր քրեական գործ է հարուցվել:
2. (մասն ուժը կորցրել է 04.05.18 ՀՕ-315-Ն)
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին:
(262-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 04.05.18 ՀՕ-315-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-307-Ն)