Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-30-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 30.06.21 ՀՕ-307-Ն)Գլուխ 45.3 · ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 375.23. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդության լուծումը

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 375.23. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդության լուծումը

1. Մինչև մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին մեղադրողի միջնորդության քննությունն սկսելը դատարանը պարզում է, թե արդյոք խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը պաշտպանին հանձնված չլինելու դեպքում դատական նիստը հետաձգվում է երեք օրով` պաշտպանին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը:

2. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին մեղադրողի միջնորդության քննությունն սկսվում է մեղադրողի կողմից սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության մասին տվյալների ներկայացմամբ:

3. Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, բավարարում է մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը, եթե՝

1) առկա է հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը.

2) բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմանները.

3) հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահին մեղադրյալն ունեցել է քրեական գործով վարույթին ներգրավված պաշտպան, կամ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո պաշտպանը քրեական գործով վարույթին ներգրավվել է սույն օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը չհաստատվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու մասին:

5. Եթե ամբաստանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքն ի հայտ է եկել դատաքննության ընթացքում, և միաժամանակ բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմանները, ապա դատարանը, լսելով կողմերի կարծիքները, սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրողի միջնորդությամբ կարող է մինչև դատավճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը որոշում կայացնել ամբաստանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Այս որոշումը կայացնելու դեպքում վարույթը չի վերսկսվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։