Հոդված 339. ՎԿԱՅԻՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼԸ և ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ և ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Հարցաքննությունից առաջ նախագահողը պարզում է վկայի ինքնությունը և պարզաբանում է`
1) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու նրա իրավունքը, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասի պահանջների կատարումը նշվում է դատական նիստի արձանագրության մեջ:
3. Տասնվեց տարեկան չդարձած վկան ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին չի նախազգուշացվում:
(339-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)