ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 52 · ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 461. ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ
Հոդված 461. ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԻՍ
Ավարտված վարույթի նյութերը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշման հետ հանձնվում են դատախազին, որն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) հաստատում է քննիչի որոշումը և գործն ուղարկում է դատարան.
2) գործն ուղարկում է քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար.
3) կարճում է գործով վարույթը և դադարեցնում է քրեական հետապնդումը: