Հոդված 21. Կրկնակի դատապարտման և քրեական հետապնդման, մեղադրյալի վիճակի վատթարացման անթույլատրելիությունը
Հոդված 21. Կրկնակի դատապարտման և քրեական հետապնդման, մեղադրյալի վիճակի վատթարացման անթույլատրելիությունը
1. Ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատապարտվել:
2. Նույն անձի վերաբերյալ նույն դեպքի առթիվ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման, ինչպես նաև քրեական հետապնդման մարմնի չվերացված որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելը, ավելի խիստ պատիժ նշանակելը:
3. Օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
4. Քրեական հետապնդման մարմնի կողմից գործի վարույթի կարճման կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է վերացնել միայն գլխավոր դատախազը` այդպիսի որոշում կայացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
5. Սույն հոդվածում նշված ժամկետները չեն գործում նոր երևան եկած հանգամանքների պարագայում: