ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 35 · ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 252. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 252. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին` պահպանելով սույն օրենսգրքի 205, 206 և 209 հոդվածների պահանջները:
2. Փորձագետին չի թույլատրվում հարցաքննել, մինչև նրա կողմից եզրակացություն ներկայացնելը: