Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 12 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 98. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցներ ձեռնարկելու պարտականությունը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 98. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցներ ձեռնարկելու պարտականությունը

1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ տուժողը, վկան, մեղադրյալը, պաշտպանը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը քրեական օրենքով արգելված ոտնձգությունից պաշտպանվելու կարիք ունի, այդ անձանց խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է նրանց պաշտպանության անհրաժեշտ միջոցներ` կայացնելով համապատասխան որոշում:

Պաշտպանության միջոցներ պարտադիր կիրառվում են, եթե քրեական դատավարությանը մասնակցող անձին կամ նրա մերձավոր ազգականներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ կամ գույքը ոչնչացնելով կամ նրա նկատմամբ կիրառել են բռնի գործողություններ` կապված քրեական գործով վարույթին նրա մասնակցության հետ:

2. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին քրեական դատավարությանը մասնակցող անձի պահանջը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

3. Դիմողն իրավունք ունի պաշտպանության միջոցներ ձեռնարկելուց հրաժարվելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում այն բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը պահանջով դիմելու պահից 7 օրվա ընթացքում չի ստացվել` դիմել դատարան` պաշտպանության միջոցներ սահմանելու մասին պահանջով:

4. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելուց հրաժարումը քրեական դատավարությանը մասնակցող անձին չի խոչընդոտում կրկին դիմելու նշված միջոցներ ձեռնարկելու մասին պահանջով, եթե նորից ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման, կամ ի հայտ են եկել պահանջում չարտացոլված այլ հանգամանքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։