ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 316. ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
Հոդված 316. ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
1. Դատական նիստի արձանագրությունն ստորագրելուց հետո` 5 օրվա ընթացքում, կողմերն իրավունք ունեն դիտողություններ անել արձանագրության մասին:
2. Դատական նիստի արձանագրությանը վերաբերող դիտողությունները քննարկվում են նախագահողի կողմից` դիտողությունները ներկայացրած անձի և նիստերի քարտուղարի մասնակցությամբ:
3. Դիտողությունները և դրանց ճշտությունը հաստատելու կամ դրանք մերժելու մասին դատարանի պատճառաբանված որոշումը կցվում է դատական նիստի արձանագրությանը: