Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 410.1. Վարույթ հարուցելը նոր հանգամանքի հետևանքով

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 410.1. Վարույթ հարուցելը նոր հանգամանքի հետևանքով

1. Նոր հանգամանքով գործով վարույթը հարուցում է այն դատարանը, որը վերջնական դատական որոշում է կայացրել տվյալ քրեական գործով։

Նոր հանգամանքի հետևանքով վարույթի հարուցումը համապատասխան դատարանը կատարում է այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած այն անձի գրավոր դիմումի հիման վրա, որի իրավունքները այդ գործով շոշափվել են դիմումը դատարանում ստանալու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում։

2. Նոր հանգամանքի հիման վրա վարույթ հարուցած դատարանը գործի քննության արդյունքում որոշում է կայացնում սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով։

(410.1 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։