ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 42 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 322. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՑԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 322. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՑԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Նախագահողը հայտարարում է դատարանի կազմը և կողմերին բացատրում է` ինչպես դատարանի կոլեգիալ կազմի մեջ մտնող առանձին դատավորներին, այնպես էլ դատարանի ամբողջ կազմին բացարկ հայտնելու նրանց իրավունքը: Նա բացատրում է դատավորներին բացարկ հայտնելու հիմքերը:
2. Դատավորին, դատարանին հայտնված բացարկը լուծվում է սույն օրենսգրքի 90 հոդվածի չորրորդ մասով նախատեսված կանոններով: