Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 37 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԿԱՐՃՈՒՄԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 261. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 261. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ և ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում:

2. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ներածական մասում նշվում են որոշումը կազմելու ժամանակը և տեղը, քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը, քննվող գործի վերաբերյալ տեղեկություններ:

3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է:

4. Որոշման եզրափակիչ մասում շարադրվում է քննիչի որոշումը գործը կարճելու մասին` վկայակոչելով սույն օրենսգրքի համապատասխան նորմը, ինչպես նաև ցուցումներ` խափանման միջոցը, գույքի վրա դրված կալանքը վերացնելու և իրեղեն ապացույցների ճակատագրի մասին:

5. Սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ գործով վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։