Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-30-ից մինչև 2021-10-23։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 19 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 152. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 152. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը

(վերնագիրը խմբ. 25.03.21 ՀՕ-123-Ն)

1. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը, իսկ դատարանում քրեական գործը քննելիս դատարանը՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, աշխատանքային լիազորություններն իրականացնելով, նա կխոչընդոտի գործի քննությունը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը կամ կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի կայացրած՝ լիազորությունների կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է դատարանի հաստատմանը:

2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված լիազորությունների կասեցման մասին որոշումն ընդունելու պահից: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վարույթն իրականացնող մարմինն ստորագրությամբ հանձնում է կասկածյալին կամ մեղադրյալին և անհապաղ ուղարկում կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:

3. Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում՝ նաև դատախազի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո վարույթն իրականացնող մարմինն անհապաղ ուղարկում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:

(152-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 25.03.21 ՀՕ-123-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։