Հոդված 375.18. Համագործակցության վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները և դրա վերանայման առանձնահատկությունները
Հոդված 375.18. Համագործակցության վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները և դրա վերանայման առանձնահատկությունները
1. Համագործակցության վարույթով կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով:
2. Եթե ամբաստանյալի նկատմամբ սույն գլխի կանոններին համապատասխան կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերվում է, որ նա քրեական հետապնդման մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն կամ խոչընդոտել է համագործակցության արդյունքում բացահայտված հանցագործության հետագա քննությունը, ապա դատավճիռը ենթակա է վերանայման սույն օրենսգրքի 49․1-ին գլխով սահմանված կարգով: