ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 430. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ և ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 430. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ և ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`
1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.
2) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
3) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.
4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:
(430-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն)