ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 399. ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԺԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆԸ և ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՁԻՆ
Հոդված 399. ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԺԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆԸ և ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՁԻՆ
1. Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:
2. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալին կարող է նշանակել առաջին ատյանի դատարանի դատավճռով նախատեսվածից ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ տվյալ հիմքով բողոքը բերել է դատախազը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը: