ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 8 · ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ
Հոդված 64. Մեղադրյալը
Հոդված 64. Մեղադրյալը
1. Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2. Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ: Մեղադրյալը, որի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը, կոչվում է`
1) դատապարտյալ, եթե դատավճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է.
2) արդարացված, եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է: