Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 100

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 100

VII բաժնին առնչվող անցումային դրույթներ

1. Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկան սկսում է գործել 2016 թվականի հունվարի 1-ից Միության շրջանակներում կնքվող՝ դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքներ և կանոններ սահմանող միջազգային պայմանագրին համապատասխան, որը պետք է կնքվի անդամ պետությունների կողմից ոչ ուշ, քան 2015 թվականի հունվարի 1-ը։

2. Միության շրջանակներում բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) ընդհանուր շուկան սկսում է գործել 2016 թվականի հունվարի 1-ից Միության շրջանակներում կնքվող՝ բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքներ և կանոններ սահմանող միջազգային պայմանագրին համապատասխան, որը պետք է կնքվի անդամ պետությունների կողմից ոչ ուշ, քան 2015 թվականի հունվարի 1-ը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։