Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 99

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 99

Ընդհանուր անցումային դրույթներ

1. Անդամ պետությունների միջազգային պայմանագրերը, որոնք կնքվել են Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում և գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, կազմում են Միության իրավունքի մաս՝ որպես Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր և կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Պայմանագրին։

2. Պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդունած որոշումները, կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Պայմանագրին։

3. Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից՝

պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գործառույթներն ու լիազորությունները, որոնք գործում էին «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին համապատասխան, իրականացվում են համապատասխանաբար սույն Պայմանագրին համապատասխան գործող Բարձրագույն խորհրդի և Միջկառավարական խորհրդի կողմից,

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին համապատասխան ստեղծված Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը՝ սույն Պայմանագրին համապատասխան,

Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, որոնք նշանակվել են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ, շարունակում են իրականացնել իրենց գործառույթները մինչև իրենց լիազորությունների այն ժամկետի ավարտը, որով նրանք նշանակվել են,

դեպարտամենտների տնօրենները և տնօրենների տեղակալները, որոնց հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, շարունակում են կատարել իրենց վերապահված պարտականությունները մինչև աշխատանքային պայմանագրերով նախատեսված ժամկետի ավարտը,

Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում թափուր հաստիքների համալրումն իրականացվում է սույն Պայմանագրով նախատեսված կարգով։

4. Միության շրջանակներում գործում են նաև սույն Պայմանագրի 31-րդ հավելվածում նշված միջազգային պայմանագրերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։