Անցնել բովանդակությանը

Հոդված 59.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59.1

Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները

1. Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները կիրառվում են Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմների նկատմամբ՝ մինչև համապատասխան վնասակար օրգանիզմները նշված ցանկում ընդգրկելը կամ մինչև վնասակար օրգանիզմների մասով բուսասանիտարական ռիսկի վերլուծության այն արդյունքի ստանալն ընկած ժամանակահատվածի համար, որով հաստատվում է այդպիսի ռիսկի բացակայությունը։

2. Անդամ պետությունն իրավունք ունի արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ սահմանելու հետևյալ դեպքերում.

1) բուսասանիտարական միջոցառումների կիրառման համապատասխան և բավարար գիտական հիմնավորման բացակայություն կամ անհրաժեշտ ժամկետներում այդպիսի հիմնավորում ներկայացնելու անհնարինություն՝ ձեռնարկվող բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաև երրորդ երկրներից ստանալիս.

2) վնասակար օրգանիզմների նկատմամբ բուսասանիտարական ռիսկի վերլուծության այն արդյունքի ստացում, որով հաստատվում է այդպիսի ռիսկի առկայությունը։

3. Արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանած անդամ պետությունը դրա մասին ծանուցում է Հանձնաժողովին, այլ անդամ պետությունների և առաջարկ է ներկայացնում Հանձնաժողով՝ ներկայացնելով Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին համապատասխան հիմնավորում:

Հանձնաժողովն ուսումնասիրում է արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանելու վերաբերյալ անդամ պետության առաջարկները և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարող է որոշում կայացնել Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին:

4. Անդամ պետություններն արտակարգ բուսասանիտարական միջոցառումների սահմանման հարցերով փոխգործակցություն են իրականացնում Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։

(59.1-ին հոդվածը լրաց. ԵՎՏՄԱՊ 25.05.23 արձանագրություն)

Բաժին XII

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։