Անցնել բովանդակությանը

Հոդված 60

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60

Սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքները

1. Սպառողների իրավունքները և դրանց պաշտպանությունը երաշխավորվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև սույն Պայմանագրով։

2. Անդամ պետության քաղաքացիները, ինչպես նաև դրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս անդամ պետությունների տարածքում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օգտվում են նույն իրավական պաշտպանությունից, որից օգտվում են այդ մյուս անդամ պետությունների քաղաքացիները և իրավունք ունեն դիմելու սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններ, այլ կազմակերպություններ, ինչպես նաև դատարաններ և (կամ) իրականացնելու այլ ընթացակարգային գործողություններ՝ մյուս անդամ պետությունների քաղաքացիներին տրամադրվող նույն պայմաններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։