Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Միության բյուջեն

1. Սույն պայմանագրի 92-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս Միության մարմինների գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից ֆինանսական աջակցության տրամադրումն իրականացվում են Միության բյուջեի միջոցների հաշվին: Միության բյուջեի միջոցների ձևավորման և ծախսման կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով:

Հերթական ֆինանսական տարվա համար Միության բյուջեն ձևավորվում է ռուսական ռուբլով՝ անդամ պետությունների բաժնեմասային ներդրումների հաշվին։ Անդամ պետությունների՝ Միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը) սահմանվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

Միության բյուջեի եկամուտներն ու ծախսերը պետք է հավասարակշռված լինեն։ Ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին։

2. Միության բյուջեն և «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթը հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

Միության բյուջեում և «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթում փոփոխությունների կատարումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

(20-րդ հոդվածը խմբ. ԵՎՏՄԱՊ 25.05.23 արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։